Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մեսրոպ Սիմոնյանի ընտանիքը 1985 թվականից բնակվում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 14 շենքի թիվ 48 բնակարանում, հաշվի առնելով Մեսրոպ Սիմոնյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N Ք-7061), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 24112023-07-0206 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 14 շենքի 105.95 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 48 բնակարանն անհատույց օտարել Մեսրոպ Պետյայի Սիմոնյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մեսրոպ Սիմոնյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեսրոպ Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |