Ղեկավարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 45-րդ, 955-րդ, 957-րդ և 968-րդ հոդվածներով, հաշվի առնելով անհայտ բացակայող ճանաչված Նարեկ Կարմենի Փարամազյանի ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԿԴ/0990/02/24 կայացված վճիռը և հիմք ընդունելով Մարիա Փարամազյանի դիմումը՝
1. ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԿԴ/0990/02/24 քաղաքացիական գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ին կայացված վճռով անհայտ բացակայող ճանաչված Նարեկ Կարմենի Փարամազյանին պատկանող գույքը, այդ թվում գույքային իրավունքները, հանձնել հավատարմագրային կառավարման։
2. Գույքի պահպանությունը և հավատարմագրային կառավարումն ի շահ Նարեկ Փարամազյանի իրականացնելու նպատակով՝ գույքի հավատարմագրային կառավարիչ նշանակել ՀՀ Կոտայքի մարզ քաղաք Աբովյան 3-րդ միկրոշրջանի 17 շենքի 35 բնակարանի բնակչուհի՝ Մարիա Փարամազյանին/ անձնագիր՝ AT 0646735 տրված՝ 03.02.2021թ. 070-ի կողմից/։
3. Մարիա Փարամազյանի հետ գրավոր ձևով (անշարժ գույքի դեպքում՝ նոտարական վավերացմամբ) կնքել առանց վարձատրության գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր 3/ երեք/ տարի ժամկետով։