Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2018 թվականի հունիսի 06-ի զեկուցագիրը (մուտք՝ 2018 թվականի հունիսի 06-ի N Ք-1063), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «2018 թվականի համար Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 117-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) որոշման 3-րդ կետում «77 910» թիվը փոխարինել «91 700» թվով, 2) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «75» թիվը փոխարինել «74» թվով, 3) 2-րդ կետի «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» մասի 70-74-րդ տողերի 5-րդ և 8-րդ սյունակներում «72 760» թիվը փոխարինել «85 800» թվով, 4) դադարեցնել «Տեխնիկական սպասարկման անձնակազմ» մասի 75-րդ տողի գործողությունը, 5) «Ընդամենը» տողի 4-րդ սյունակում «75» թիվը փոխարինել «74» թվով, 5-րդ սյունակում «10 765 760» թիվը փոխարինել «10 758 200» թվով, 8-րդ սյունակում «10 801 800» թիվը փոխարինել «10 794 320» թվով։ 3. Հաստատել հավելվածը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |