Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 199-Ն որոշումների, հիմք ընդունելով Գրիգոր Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի N Ք-6587), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Գրիգոր Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի օգոստոսի 28-ի N 28082024-07-0038 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող 07-002-0049-0861 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 24,48 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 20-ի N 20022024-07-0174 վկայական) Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 07-002-0049-0839 կադաստրային ծածկագրով 12,1 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0049-0861 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Գրիգոր Սեդրակի Վարդանյանին։ 2. Գրիգոր Վարդանյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 195 737 (հարյուր իննսունհինգ հազար յոթ հարյուր երեսունյոթ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Գրիգոր Վարդանյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |