|
Նախքան օրակարգի վերջին հարցին անդրադառնալը, զեկուցողն Ավագանու անդամների ուշադրությունը հրավիրեց հետևյալ հարցերի վրա՝ 1. Ավագանու նիստից առաջ ՀԿՏՀ-ով Աշխատակազմի քարտուղարի կողմից Ավագանու անդամներին է ուղարկվել նախորդ՝ 8-րդ նստաշրջանի ընթացքում նիստերից և քվեարկություններից բացակայություններից տեղեկանքն՝ ի գիտություն։ 2. Ավագանու սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը սահմանված կարգով ուղարկվել է «Իրավական հարցերի» մշտական հանձնաժողովին, սակայն հանձնաժողովը նիստ չի գումարել և եզրակացություն չի տրամադրել։ Զեկուցողի կողմից առաջարկվեց՝ հանձնաժողովի անդամներով ընտրել հանձնաժողովի նախագահ և ապահովել հնաձնաժողովի բնականոն գործունեությունը։ 3. Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է Ավագանու անդամներից ընտրել թեկնածու՝ առաջարկելով Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Տիգրան Գեղամյանի թեկնածությունը։ Ավագանու մյուս անդամները համաձայնություն տվեցին առաջարկին, իսկ Տիգրան Գեղամյանը հայտնեց, որ ինքը կգրանցվի համապատասխան համակարգում։
|