Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Ատոմ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հունիսի 26-ի N Ք-4654), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ատոմ, Գայանե և Սիրանուշ Գրիգորյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի N 31082023-07-0146 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0135-0032 կադաստրային ծածկագրով 0.4232 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (հնդավոր) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) տնտեսություն և պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |