Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 296
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 51-րդ և 55-րդ կետերի և հաշվի առնելով «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Մանուկ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի օգոստոսի 15-ի N Տ-956), Աբովյան համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է՝     
1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի «ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-011-0274-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 92-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշումը լրացնել նոր 1.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի բաժանված մասերին տրամադրել հասցեներ՝

ա. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0013 կադաստրային ծածկագրով 1.248656 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0132 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամաս, 1-ին փողոց, 30 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 130 794 219 (հարյուր երեսուն միլիոն յոթ հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր տասնինը) դրամ),

բ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0014 կադաստրային ծածկագրով 1.09964 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0129 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 20 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 115 185 092 (հարյուր տասնհինգ միլիոն հարյուր ութսունհինգ հազար իննսուներկու) դրամ),

գ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0015 կադաստրային ծածկագրով 0.967372 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0125 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 15-րդ փողոց, 2/3 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 101 330 283  (հարյուր մեկ միլիոն երեք հարյուր երեսուն հազար երկու հարյուր ութսուներեք) դրամ),

դ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով 0.904816 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին  (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0130 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 18/1 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 94 777 667  (իննսունչորս միլիոն յոթ հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր վաթսունյոթ) դրամ),

ե. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0017 կադաստրային ծածկագրով 0.88943 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0137 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 16/1 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 93 166 015 (իննսուներեք միլիոն հարյուր վաթսունվեց հազար տասնհինգ) դրամ),

զ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0018 կադաստրային ծածկագրով 0.85635 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0134 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 16 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 89 700 951 (ութսունինը միլիոն յոթ հարյուր հազար ինը հարյուր հիսունմեկ) դրամ),

է. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով 0.838616 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0128 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 15-րդ փողոց, 2/2 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 87 843 349  (ութսունյոթ միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր քառասունինը) դրամ),

ը. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0020 կադաստրային ծածկագրով 0.6445 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0133 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամաս, 1-ին փողոց, 18 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 67  510 086 (վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր տասը հազար ութսունվեց) դրամ),

թ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0011 կադաստրային ծածկագրով 1.291694 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0127 վկայական) տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Տերյան թաղամաս, 15-րդ փողոց, 2/1 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 135 302 364  (հարյուր երեսունհինգ միլիոն երեք հարյուր երկու հազար երեք հարյուր վաթսունչորս) դրամ),

ժ. Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող՝ 07-011-0274-0012 կադաստրային ծածկագրով 1.258926 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (հիմք՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 11082022-07-0138 վկայական) տրամադրել հասցե՝  համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամաս, 1-ին փողոց, 32 (հողամասի նպատակային նշանակության փոփոխության գումարը կազմում է 131 869 981  (հարյուր երեսունմեկ միլիոն ութ հարյուր վաթսունինը հազար ինը հարյուր ութսունմեկ) դրամ),

2) որոշումը լրացնել 2.1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ՝ «2.1 Սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը մինչև 2023 թվականի մարտի 1-ը չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։»,         

3) որոշումը լրացնել 2.2 կետով՝ հետևյալ խմբագրությամբ՝ «2.2 «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 900105201652 հաշվեհամարին մուծել  50 000 (հիսուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար:»։     
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.69 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner