Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2017 թվականի մարտի 17-ի N 06 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին. 2) Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված ֆոնդային մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին. 3) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 27-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 4) Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 19-ի N 160-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |