|
ՆԱԽԱԳԻԾ
|
01 ապրիլի 2025 թ. |
ԱՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ բԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ 07-018-0077-0058 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Արա Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 17-ի N Ք-1637). 1. Համաձայնություն տալ Արա Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 07-018-0077-0058 կադաստրային ծածկագրով տարածքի ջրագիծը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 12-ին տրված ՎՋ 419/2025 տեխնիկական պայմանի ուղեգծով և Արա Մարգարյանին տրամադրել ջրագծի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Արա Մարգարյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 50 000 (հիսուն հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արա Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|