Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N Ք-2064), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի 2016 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 26 000.0 հազար դրամ, որից 1 000.0 հազար դրամը ավելացնել «Աբովյանի N 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (բաժին 09, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 1 700.0 հազար դրամը՝ «Աբովյանի N 10 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (բաժին 09, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 400.0 հազար դրամը՝ «Աբովյանի շախմատի դպրոց» ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (բաժին 09, խումբ 5, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 17 100.0 հազար դրամը՝ «Աղբահանություն» (բաժին 05, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին, 900.0 հազար դրամը՝ «Փողոցների լուսավորում» (բաժին 06, խումբ 4, դաս 1) նախահաշվի «4511» հոդվածին և 4 900.0 հազար դրամը՝ «Մշակութային միջոցառումներ» (բաժին 08, խումբ 2, դաս 4) նախահաշվի «4239» հոդվածին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |