Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Վարդան Աղաջանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 31-ի N Ք-5085). 1. «Վարդան Աղաջանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/21 հասցեում (17.0 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Վարդան Աղաջանյան Աշոտի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 20 000 (քսան հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարդան Աղաջանյան Աշոտի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |