Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված հավելված 1-ի 7-րդ կետի, հաշվի առնելով Ռուշան Դավթյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի հունիսի 26-ի N Ք-3797) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 02-ի N 109 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ռուշան Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1425461 վկայական, Քաղաքաշինության կոմիտեի 2023 թվականի օգոստոսի 17-ի N ԱՍ/14.1/24369-2023 գրություն) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0308-0036 կադաստրային ծածկագրով 0.08 հեկտար մակերեսով հողամասի (այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |