Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Արամ Հարությունյան Արշավիրի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի ապրիլի 01-ի N Ք-2062). 1. «Արամ Հարությունյան Արշավիրի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 11 հասցեում (240.0 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Արամ Հարությունյան Արշավիրի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել 100 000 (հարյուր հազար) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արամ Հարությունյան Արշավիրի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |