Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով համաձայնեցված ուղեգիծը (ՎՆ-ՇԹ-1267) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-ի N Տ-1826) դիմումը. 1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը N 111799111 (12691-ԷՄ) տեխնիկական պայմանի ուղեգծով տրամադրել Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Վոլկովի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող Գեղամ Մանուկյանին պատկանող տարածքի 0.4 կՎ հզորությամբ էլեկտրամատակարարման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |