Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 509
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1173
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 դեկտեմբերի 2020 թվականի N 1173

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08-Ի N 1032 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 4-րդ կետի և հաշվի առնելով Մարտիրոս Նալբանդյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի մայիսի 19-ի N Ք-746).
1. 
Աբովյան համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 08-ի «Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 47/1/3 հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված սպասարկման օբյեկտն օրինականացնելու և հողամասի գործառական նշանակությունը փոփոխելու մասին» N 1032 որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 47/1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցված սպասարկման օբյեկտը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մարտիրոս Նալբանդյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի օգոստոսի 28-ի N Ք-1851).
1. Մարտիրոս Գրիգորի Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2015 թվականի դեկտեմբերի 11-ի N 11122015-07-0068 վկայական) Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 47/1/3 հասցեում գտնվող 21.0 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 21.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով և 17.15 քառակուսի մետր ներքին մակերեսով սպասարկման օբյեկտը համարել օրինական (հատակագիծը կցվում է):
2. Մարտիրոս Նալբանդյանը պարտավոր է ինքնակամ կառուցված սպասարկման օբյեկտի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 109 200 (հարյուր ինը հազար երկու հարյուր) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտիրոս Նալբանդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտիրոս Նալբանդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(61.79 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 265

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner