Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 38-Ա հրամանով հաստատված անվանացանկում համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախմբում նոր՝ 9-րդ կետ ավելացնելու համար՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի գլխավոր մասնագետ` ծածկագիրը 2.3-9: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|