Այսօր: Ուրբաթ, 30 Մայիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 296
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2086
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 2086

«ԱՐՌԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի,  Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐՏ. ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 05-ին տրված եզրակացությունը և «Արռենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Վիտալի Գալստյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 19-ի N Տ-1279).
1. Թույլատրել փոփոխելու «Արռենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մարտի 27-ի N 27032024-07-0006 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է.Պետրոսյան փողոցի 1/6 հասցեում գտնվող 2000.0 քառակուսի մետր մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս և 2667.58 քառակուսի մետր փաստացի արտաքին մակերեսով շինությունից (համաձայն «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 28-ին կազմված հատակագծի) 1835.74 քառակուսի մետր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունը որպես բնակելի շենք։
2. Հասարակական նշանակության շինության գործառական նշանակությունը որպես բնակելի շենք փոփոխելուց հետո այն ընդգրկել Աբովյան համայնքի բնակարանային ֆոնդում։
3. «Արռենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել  758 935 (յոթ հարյուր հիսունութ հազար ինը հարյուր երեսունհինգ) դրամ` որպես հողամասի գործառնական և շինության մի մասի գործառական նշանակությունների փոփոխության ծառայության վճարներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner