Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և 26-Ն որոշումների և հիմք ընդունելով Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխայի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 15-ի N Ք-2790), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 27-ի N 27052022-07-0002 վկայական) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 1/16/1 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 2431.5 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2014 թվականի հուլիսի 30-ի N 30072014-07-0050 վկայական) Աբովյան քաղաքի Էդ. Պետրոսյան փողոցի թիվ 1/18/1 հասցեում գտնվող 07-002-0118-0009 կադաստրային ծածկագրով 275.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0118-0014 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխային։ 2. Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխայը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 4 448 565 (չորս միլիոն չորս հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր վաթսունհինգ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխայի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վիտխալբխայ Ռամանի Վալլաբխբխային որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |