Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջների, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 06-ի N 37-Ա որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Աբովյան քաղաքի Շուշի թաղամասի փողոցներն անվանակոչել՝ համաձայն հատակագծի (կցվում է)։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |