Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Ելենա Հարությունյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 03-ի N Ք-8678). 1. Ելենա Հարությունյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N 2918 որոշմամբ տրված N 352 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2025 թվականի մարտի 26-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ելենա Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|