Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Բենիամին Կամսարյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 08-ի N Ք-7258), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Բենիամին Յուրիի Կամսարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հուլիսի 27-ի N 08082023-07-0052 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 11 հասցեում գտնվող 07-011-0346-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 1000.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի նոյեմբերի 03-ի N 22112023-07-0092 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 11/1 հասցեում գտնվող 07-011-0346-0224 կադաստրային ծածկագրով 143.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-011-0346-0026 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Բենիամին Յուրիի Կամսարյանին։ 2. Բենիամին Կամսարյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 503 474 (մեկ միլիոն հինգ հարյուր երեք հազար չորս հարյուր յոթանասունչորս) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Բենիամին Կամսարյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բենիամին Կամսարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |