Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի օգնականի զեկուցագրերը (մուտք ՝ 2017 թվականի մայիսի 24-ի N Ք-855 և հունիսի 12-ի N Ք-969), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեով նախատեսված ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 81 714 000 (ութսունմեկ միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար) դրամ, որից՝ 1. «Քաղաքային այգու կառուցում» (բաժին 08, խումբ 1 , դաս 1) նախահաշվի «5112» հոդվածին հատկացնել 39 934 200 (երեսունինը միլիոն ինը հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր) դրամ, «5134» հոդվածին՝ 1 779 800 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար ութ հարյուր) դրամ, 2. «Ասֆալտապատում» (բաժին 04, խումբ 5 , դաս 1 ) նախահաշվի «5113» հոդվածին հատկացնել 38 865 600 (երեսունութ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր), «5134» հոդվածին՝ 1 134 400 (մեկ միլիոն հարյուր երեսունչորս հազար չորս հարյուր) դրամ։
|