Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 487
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3818
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 սեպտեմբերի 2024 թվականի N 3818

«ՄԱՆՈՒԿՅԱՆ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով և հաշվի առնելով հետևյալը.
Աբովյանի համայնքապետարանի կողմից 2024 թվականի հուլիսի 4-ին հայտարարված ԱԲՀ-ԲՄԱՇՁԲ-24/87 ծածկագրով Աբովյան համայնքի կարիքների համար Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում թենիսի կորտերի կառուցման աշխատանքների ձեռքբերման ընթացակարգի շրջանակում հայտերի գնահատման արդյունքում պարզվել է, որ հայտ ներկայացրած «Մանուկյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված էլեկտրոնային փաթեթում առկա են եղել հրավերով պահանջվող բոլոր փաստաթղթերը, բացառությամբ սահմանված ժամկետում ներկայացված հավելված 1-ում իրական շահառուների վերաբերյալ հղումը ակտիվ չի եղել, ինչպես նաև ներկայացված չի եղել հրավերում նշված լիցենզիան:
Ելնելով վերոգրյալից՝ հանձնաժողովը կասեցրել է նիստը և առաջարկել «Մանուկյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում (ներառյալ 2024 թվականի օգոստոսի 6-ը) շտկել արձանագրված անհամապատասխանությունները:
«Մանուկյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավելված 1-ը շտկել է, իսկ սահմանված ժամկետում ներկայացված լիցենզիան, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 2024 թվականի օգոստոսի 5-ը, կասեցված է եղել: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից կասեցումը համարվել է վերացված 2024 թվականի օգոստոսի 20-ի N 66-Ա հրամանի համաձայն: Բացի այդ՝ մասնակցի կողմից լիցենզիայի էներգետիկ և հիդրոտեխնիկական ներդիրները ներկայացվել են ենթակապալի պայմանագրերին կից լիցենզիաներով:
Աբովյանի համայնքապետարանի կողմից 2024 թվականի օգոստոսի 14-ին ուղարկվել է գրություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ (լիազոր մարմին) գնահատող հանձնաժողովի կողմից հայտը ճիշտ գնահատելու և իրավաչափ որոշում կայացնելու համար:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ստացված 2024 թվականի օգոստոսի 28-ին թիվ N 03-26-1/17876-2024 գրության համաձայն.
Պատվիրատուների կողմից գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն հաճախակի ուղղվող հարցադրումների վերաբերյալ պարզաբանումները հրապարակված են www.procurement.am կայքում գործող տեղեկագրում՝ «Հաճախ ստացվող հարցադրումների վերաբերյալ տրամադրված պարզաբանումներ» բաժնում մասնավորապես, եթե հրավերով սահմանված աշխատանքների կատարման համար պահանջվում է համապատասխան ոլորտի լիցենզիա և մասնակիցը չունի այդ լիցենզիան և գնման գործընթացին մասնակցում է ենթակապալի պայմանագրով, պայմանով, որ լիցենզիայի պահանջին բավարարում է ենթակապալառուն, ապա այդ դեպքում հայտը չի կարող համարվել, որպես հրավերի պահանջներին բավարարող, քանի որ հրավերով սահմանված պահանջներին պետք է բավարարի մասնակիցը, իսկ ենթակապալառուն չի հանդիսանում մասնակից:
Միաժամանակ մասնակցի՝ պարտադիր լիցենզավորված լինելու պահանջը ենթակա է պահպանման:
Գնահատող հանձնաժողովը «Մանուկյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել է անբավարար:
Ելնելով վերոգրյալից և 
հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մանուկյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, ինչպես նաև մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել հրավերով նախատեսված փաստաթղթերը, հետևաբար այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.
1. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ «Մանուկյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:
2.  Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ժամկետում և կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 48

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner