Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 01-ի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2017 թվականի նոյեմբերի 27-ի N Կ-22/11/2017-17-0011 որոշումը և 2018 թվականի հունվարի 11-ի N ԱՏ-09/01/2018-17-0038 տեղեկանքը, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Աբովյան համայնքի տարածքում գտնվող, սակայն անճշտությամբ «անհայտ» քաղաքացու սեփականություն հաշվառված 07-002-0010-0021 ծածկագրով 450.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որպես Աբովյան համայնքի սեփականություն։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |