Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի N 198 որոշման, հաշվի առնելով Լուսինե Վահանյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N Ք-8225), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 27122022-07-0204 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 6 շենքի 14.0 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 5 բնակարանն անհատույց օտարել Լուսինե Վահանյանին։ 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լուսինե Վահանյանի կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսինե Վահանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |