07.05.25
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ, ԺԱՄԸ 10:00-ԻՑ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՀԱՅԱՑ ԱՅԳՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, ԱՊԱ ՔԱՅԼԵՐԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի, Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի առիթով Աբովյան համայնքում իրականացվելու են մշակութային ծրագրեր և հանդիսավոր քայլերթ: Միջոցառումը կմեկնարկի ժամը 10:00-ին Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում, համերգային ծրագրով: 11:00-ին նվագախմբի ուղեկցությամբ մեկնարկելու է քայլերթը դեպի Անմար կրակ հուշահամալիր: Երթը կընթանա Ռոսիայի փողոցով, Սահմանադրության հրապարակով, Հանրապետության պողոտայով և կավարտվի Հերոսների պուրակում: Սիրով հրավիրում ենք բոլոր բնակիչներին ներկա գտնվելու Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով կազմակերպված տոնական միջոցառմանն ու քայլերթին:
|
|
06.05.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ Վ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԲԱՑՄԱՆԸ
|
Աբովյան քաղաքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը խթանելու նպատակով՝ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կառուցվել է նոր մարզադաշտ, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Մարզադաշտը շահագործվում է «Աբովյան-ակադեմիա» ՖՀԿ-ի կողմից Արտակ Գրիգորյանի մարզչական ղեկավարությամբ: Համայնքի շուրջ 600 սաներ մարզումներն արդեն իսկ անցկացնում են բարձր որակի խոտածածկով և հարմարավետ պայմաններով կառուցված մարզադաշտում:
|
|
03.05.25
ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
|
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Աբովյան համայնքի բնակավայրերում վաղ առավոտից կազմակերպվում են սանմաքրության աշխատանքներ, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել համայնքապետարանի աշխատակազմը և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատողները։
|
|
02.05.25
ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՆՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈԼՈՐ ԲՆԱԿՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան համայնքի հարգելի' բնակիչներ. Ս.թ. մայիսի 3-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ, որի շրջանակներում Աբովյան համայնքում նախատեսված են մեծածավալ աշխատանքներ։ Սահմանված գործողությունների պլանին և տարածքային սխեմաներին համապատասխան՝ համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների, վարչական կենտրոնների կողմից կիրականացվեն սանմաքրության, աղբահանության աշխատանքներ։ Հորդորում ենք բնակիչներին, մասնավոր կառույցներին, բոլոր տնտեսվարողներին մասնակցել համապետական շաբաթօրյակին, իրականացնել մաքրության աշխատանքներ բնակելի թաղամասերում, բակային ու հանրային տարածքներում՝ սեփական օրինակով նպաստելով էլ ավելի բարեկարգ միջավայր, գեղեցիկ ու գրավիչ համայնք կառուցելու նվիրյալ ...
Մանրամասն |
|
30.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ Ս.Թ. ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ԵՎ ՍԽԵՄԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
|
Հանրապետական շաբաթօրյակի գործողությունների պլանի իրազեկումՆերկայացնում ենք տեղեկատվություն ս.թ. մայիսի 3-ին կայանալիք հանրապետական շաբաթօրյակի շրջանակում Աբովյան համայնքի բնակավայրերում նախատեսված աշխատանքների գործողությունների պլանի և տարածքների սխեմաների վերաբերյալ: Բալահովիտ բնակավայրում շաբաթօրյակի ընթացքում մաքրության աշխատանքներ կազմակերպվելու են 2-րդ փողոց թիվ 21՝ հուշարձանի տարածքում, 1-ին փողոց թիվ 38՝ Բալահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր, Սուրբ Վառվառա եկեղեցու հարակից տարածքում: Արամուս բնակավայրում շաբաթօրյակի ընթացքում մաքրության աշխատանքներ կազմակերպվելու են՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի տարածքում, Սուրբ Նշան Ծիրանավոր ...
Մանրամասն |
|
29.04.25
ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԸ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԺԱՆՐ ԾՐԱԳՐՈՎ ԵՎ ՀԱՄԵՐԳԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ՀԱՆՁՆԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻՆ
|
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: Մասնագիտական տոնին ընդառաջ օրերս Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը համերգային շքեղ ու բազմաժանր ծրագրով ելույթ ունեցավ Աբովյան քաղաքում: Համերգային ծրագրի ավարտին անսամբլի կողմից շնորհակալագիր փոխանցվեց Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին՝ համագործակցության և համերգի կայացմանը նպաստելու համար: Կարևորելով մշակութային կյանքի ակտիվությունն ու պարային սիրված կոլեկտիվի համերգային ծրագիրը՝ համայնքի ղեկավարի անունից շնորհակալագիր հանձնվեց «Բարեկամություն» պետական անսամբլին: Պարի միջազգային օրվա առիթով սիրով շնորհավորում ենք պարարվեստի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում ենք մեծ բեմեր և մասնագիտական հաջողություններ:
|
|
26.04.25
ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ «ՇԵՆԱՑՐՈՒ՛ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԴ, ԵՂԻ՛Ր ՕՐԻՆԱՊԱՀ, ՆՎԻՐՎԱԾ ՈՒ ՀՈԳԱՏԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ
|
Ապրիլի 26-ին Քաղաքացու օրվա առիթով Աբովյան համանքում ոլորտային պատասխանատուների և համայնքի շնորհալի երիտասարդների մասնակցությամբ անցկացվել են կրթական, մշակութային տարաբնույթ ծրագրեր։ Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Շենացրու' պետությունդ, եղի'ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քննարկում-բանախոսությունների շրջանակում կազմակերպվել էր հանդիպում, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Օրվա միջոցառումների շրջանակում Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում բացվել էր ցուցահանդես «Իմ հայրենիքը» խորագրով, որտեղ ներկայացվել են տաղանդավոր սաների թեմատիկ աշխատանքները։
|
|
25.04.25
ԱՊՐԻԼԻ 27-29-ԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է «ԱԲՈՎՅԱՆ՝ ԻՄ ՊԱՐԻ ՔԱՂԱՔԸ» ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՌՕՐՅԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
|
Մշակութային իրազեկում Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ. Պարի միջազգային օրվան ընդառաջ Աբովյան քաղաքում անցկացվելու է ավանդույթ դարձած «Աբովյան` իմ պարի քաղաք» փառատոնը: Փառատոնը նշվելու է եռօրյա մշակութային ծրագրերով, որոնց մեկնարկը տրվելու է ապրիլի 27-ին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակից քայլերթով, ապա Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում սպասվող պարային գեղեցիկ ֆլեշմոբով: Երեք օր փառատոնը կնշվի մեծ շուքով, հագեցած և ուսուցողական բազում ծրագրերով՝ վարպետաց դասերով, պարային ներկայացումով ու գալա համերգով: Ծրագրի մանրամասն ժամանակացույցը պաստառներով ներկայացվում է:Վարպետաց դասերին գրանցվելու, մանրամասներին ծանոթանալու ...
Մանրամասն |
|
24.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
20-րդ դարասկիզբը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է, երբ սկիզբ դրվեց հայության զանգվածային տեղահանությունների, կոտորածների, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման երիտթուրքական ծրագրին:Այսօր լրանում է հայության դեմ իրագործված մեծագույն ոճրագործության` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և մենք բոլորս, ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդները հայրենիքում և սփյուռքում շարունակում ենք ամենամյա տարաբնույթ միջոցառումներով, քայլերթերով, հարգանքի տուրքով ու բողոքի ակցիաներով բարձրաձայնել պատմական անարդարության և հայկական պահանջատիրության մասին:Մեր օրերի իրողությունները համադրելով իրավացիորեն պիտի փաստենք, որ թշնամու ոճրագործ ձեռագիրը, հայատյաց քաղաքականությունը նույնն է նաև այսօր. ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |