| 
                            
                                    04.11.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ սոցիալական աշխատանք իրականացնող բոլոր մասնագետներին. անչափ կարևորում եմ ոլորտի ներկայացուցիչների մարդասիրական ու պատասխանատու գործունեությունը, սրտացավ վերաբերմունքը բնակիչների սոցիալական խնդիրների վերհանման և հնարավոր լուծումների բացահայտման գործում:Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի, Միասնական սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային կենտրոնի, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի մասնագետներին, որոնք իրականացնում են հետևողական աշխատանք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների ու անձանց տարաբնույթ խնդիրները կարգավորելու ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    03.11.25  
                                    ԳԵՂԱՇԵՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա խորհրդին համահունչ տարաբնույթ մշակութային միջոցառումներ, դասախոսություններ են անցկացվում Հայաստանում՝ ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները կարևորելու նպատակով։Միջոցառումների շարքին այս տարի միացել էր Աբովյան համայնքի Գեղաշենի մշակույթի տունը՝ կազմակերպելով բովանդակային հանդիպում-քննարկում:Հանդիպումը վարում էր Արցախի Հանրապետության ԿԳՄՍ 2018-2020թթ. նախարար, ներկայումս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի» գիտաշխատող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտության և ազգագրության» ամբիոնի դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը երկու հիմնական ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    31.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ, ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Աբովյանի համայնքապետարանի անմիջական վերահսկողությամբ ու աջակցությամբ քաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են բարեկարգման ծավալուն աշխատանքները:Ընթացիկ տարում համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ համատիրություններին տրամադրվել է մեծաքանակ նյութական օժանդակություն, անհրաժեշտ շինանյութեր՝ քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի, տանիքների և նկուղների խնդրահարույց իրավիճակները շտկելու, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով:Վերջերս Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ, համայնքային կոմունալ տնտեսության ներգրավմամբ քաղաքի Սևանի թաղամասի շենքերում, մասնավորապես 2/6 շենքի մուտքերի նկուղներում կազմակերպվել են կուտակված շինաղբի տեղափոխման, նկուղային տարածքների մաքրության զգալի ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    30.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
                         | 
                     
                    
                        
                            
                            Աբովյան համայնքի երեխաների աջակցության կենտրոնում և գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ տրամադրվում է աջակցություն 2023 թ. Արցախից բռնի տեղահանված և Աբովյան համայնքում բնակություն հաստատած արցախցիներին։ Աջակցությունը (չոր սննդի փաթեթներ) տրամադրվելու է երկու օր` հոկտեմբերի 30-ին և 31-ին։ Շահառու բնակիչները կարող են մոտենալ Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն, իսկ համայնքի գյուղերում բնակություն հաստատած արցախցիները` վարչական կենտրոններ։  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    30.10.25  
                                    ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ  կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N  1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ դեկտեմբերի 2-ին`ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեյում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա  Աբովյան համայնք գյուղ Առինջ Բ թաղամասի 1-ին փողոց 44/2 և 44 հասցեներում գտնվող հողատարածքում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման նախագծի աշխատանքներ իրականացնելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    29.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ-Ը ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Տոնական միջավայրում և հերթական գեղեցիկ ցուցահանդեսով «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը նշեց հիմնադրման 50-րդ տարեդարձը:Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում կայացած հոբելյանական միջոցառմանը ներկա էին գեղարվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն, գեղանկարիչ Սամվել Սևադան, աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից, հյուրեր և արվեստասեր բնակիչներ:Տեր Մաշտոց քահանա Բաբայանի օրհնությամբ մեկնարկեց հոբելյանական միջոցառումը, որի ընթացքում գեղարվեստի դպրոցի տնօրեն Արմինե Եղիազարյանը, Սամվել Սևադան, հյուրերն ու ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան շնորհավորանքի ու շնոհակալական ելույթներով՝ գնահատելով գեղարվեստի դպրոցի առանցքային դերը Աբովյան համայնքի մշակութային կյանքի և արվեստի զարգացման ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    28.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑՈՎ ԿԱՄԱՐԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԷՐ, ՈՐՏԵՂ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս աշխատանքային շրջայցով Կամարիս բնակավայրում էր, որտեղ ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով՝ 65% համայնքային և 35% պետական ֆինանսավորմամբ կատարված ճանապարհաշինարարական լայանածավալ աշխատանքներին:Կամարիսում ամբողջությամբ վերակառուցվել են 4-րդ փողոցի անհարթ ու խնդրահարույց հատվածները՝ մասնավորապես կատարվել են հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում շուրջ 1110 քառ. մ մակերեսով, 4-րդ փողոցի 1-ին փակուղում 730 քառ. մ և 4-րդ փողոցի 3-րդ փակուղում 790 քառ. մ մակերեսով: Շուրջ 3780 քառ. մ մակերեսով հիմնովին վերանորոգվել և ասֆալտապատվել է գյուղի 7-րդ փողոցը, որտեղ կատարվել ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    27.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մարզիկ Սարգիս Ստամբոլցյանը վերջերս Սլովակիայում կայացած ուժային եռամարտի մեծահասակների աշխարհի առաջնությանը 95 կգ քաշային կարգում հաղթելով Սլովակիայի և Չեխիայի ներկայացուցիչներին` երեք վարժությունների ընդհանուր հաշվարկով նվաճել է չեմպիոնի տիտղոսը:Աշխարհի առաջնությանը գրանցած հաղթանակի առիթով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է մարզիկին և կենտրոնի տնօրենին: Հանդիպմանը ներկաները պատմել են մանրամասներ աշխարհի առաջնությունից, ապա շնորհակալություն են հայտնել տրամադրած աջակցության համար, որով հնարավոր դարձավ Սարգիսի մասնակցությունը մարզական մեծ միջոցառմանը:Կարևորելով մեր մարզիկների կարիերան և հաջողությունները՝ համայնքի ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    27.10.25  
                                    ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 06-ի N 40-Ա որոշմամբ հաստատված կարգի, 2025 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 15։30-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի  նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկման վերաբերյալ։ Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը կարող են ներկայացնել իրենց ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |