|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2024 թվականի N 5180 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-013-0170-0044 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 217-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 23 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի հուլիսի 11-ի N 11072023-07-0148 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0170-0044 կադաստրային ծածկագրով 21495.5 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Վահրամ Սերյոժայի Հովակիմյանին։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, դասվում է Ուրց-Կոտայք-Շամիրամ տարածագնահատման գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 6.75 (վեց ամբողջ յոթանասունհինգ) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս: 3. Վահրամ Սերյոժայի Հովակիմյանը պարտավոր է. 1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 3 300 000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) դրամ` հողամասի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` համայնքի տնօրինության ներքո գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար։ 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վահրամ Սերյոժայի Հովակիմյանի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահրամ Սերյոժայի Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|