Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի, հաշվի առնելով 2025 թվականի օգոստոսի 20-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, հիմք ընդունելով Հայկ Մանուկյանի լիազորած անձ Աղվան Մանուկյանի գրությունը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 22-ի N Ք-4909), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Տալ նախնական համաձայնություն Հայկ Մանուկյանին Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ․ Տերյան թաղամասի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |