Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2025 թվականի օգոստոսի 18-ի N Կ-18082025-07-0126 որոշումը, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 01-ի N Ք-5757). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 23-ի «Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 1-ին միկրոշրջանում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության սպասարկան օբյեկտը համայնքի սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» N 2972 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝ 1) որոշման վերնագրում «ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ» բառերով. 2) որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողամաս և անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 1-ին միկրոշրջան, թիվ 7/293»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |