|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 3848 |
«ՖԻՆՔԱ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հաշվի առնելով «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձ Զարմիկ Մելիքյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 09-ի N Տ-1779). 1. Թույլատրել «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը 2024 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/28 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N 65 կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները` համաձայն հավելվածի: 3. «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 98 586 (իննսունութ հազար հինգ հարյուր ութսունվեց) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|