Այսօր: Շաբաթ, 13 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 169-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2022 թվականի N 169-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ  հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի երրորդ նստաշրջանի արտահերթ չորրորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 4-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին.
3) Աբովյան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին.
4) «Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի ոռոգման համակարգի ապահովման» ծրագրին համաձայնություն տալու մասին.
5) Աբովյան համայնքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին.
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին.
7)  «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին.
8) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 15-ի N 107-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու մասին.
9) Վարազդատ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին.
10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Պտղնի գյուղի 12-րդ փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասը Մեսրոպ Խալաթյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
11) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0138-0047 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
12) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0138-0048 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
13) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի և 3-րդ փողոցի միջակայքում գտնվող տարածքը 2-րդ թաղամաս անվանակոչելու մասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 0.7886 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերն աճուրդային կարգով օտարելու մասին.
16) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելու մասին.
17) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինություններն օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
18) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 10/6 հասցեում գտնվող հողամասը Բաբկեն Հովակիմյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
19) Աբովյանի մարզահամալիրը Վահագն Թումասյանի անվամբ անվանակոչելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -14

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 420

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner