|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 սեպտեմբերի 2023 թվականի N 3647 |
ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հիմք ընդունելով Արա Հակոբյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N Ք-5863). 1. Թույլատրել փոփոխելու Արա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 22-ի N 22082023-07-0094 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան 387/2 հասցեում գտնվող 108,7 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Արա Հակոբյանին տալ ավտոտնակը գրասենյակի վերակառուցելու նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է): 3. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 4. Արա Հակոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 15 870 (տասհինգ հազար ութ հարյուր յոթանասուն ) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արա Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(195.62 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|