|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մայիսի 2025 թվականի N 1979 |
«ՎԱՀԵ ՏԵՐ-ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ և 24-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Վահե Տեր-Գևորգյան Արտաշեսի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 16-ի N Ք-3240). 1. «Վահե Տեր-Գևորգյան Արտաշեսի» անհատ ձեռնարկատիրոջը (Աբովյան համայնք, Առինջ գյուղ, Բ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 17 առևտրի կենտրոն) տալ 2025 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Առինջ գյուղի անվանումը ծառայությունների մատուցման գործընթացում օգտագործելու թույլտվություն (Թույլտվություն N 07 կցվում է): 2. «Վահե Տեր-Գևորգյան Արտաշեսի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105004924 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 50 000 (հիսուն հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վահե Տեր-Գևորգյան Արտաշեսի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|