Հանրային քննարկում
Խորհրդակցություններ
Խնդիրներ
Համայնքի ղեկավար
Որոշումներ
Որոշումների նախագծեր
Համայնքի ղեկավարի ուղերձներ
Ավագանու անդամներ
Ավագանու նիստեր
Որոշման նախագծեր
Կանոնակարգ
Հաշվետվություններ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 828-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2023 թվականի մայիսի 11-ի N 01/12/02911-2023 գրությունը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 11-ի N Պ-983) և Գևորգ Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի փետրվարի 28-ի N Ք-948).1. Փոփոխել Գևորգ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 12122022-07-0114 վկայական) 0.0965 հեկտար մակերեսով հողամասից 07-011-0581-0001 կադաստրային ծածկագրում 0.00764 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս:2. Գևորգ Մանուկյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 12 640 (տասներկու հազար վեց հարյուր քառասուն) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար:3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
Facebook
Location on Yandex Maps
YouTube