| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  24  մարտի  2025 թվականի N 991 | 
  «ԿԱՄՕՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ, ԵՐՐՈՐԴ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ԳՅՈՒՂԻ ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ ԽՃՈՒՂԻ 12.2 ԿԻԼՈՄԵՏՐԻ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
 
 Համաձայն «Տեղական  ինքնակառավարման  մասին»  օրենքի  45-րդ  հոդվածի  1-ին մասի 2-րդ կետի,  Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած  անձ Արթուր Մելիքջանյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի մարտի 17-ի N Տ-765). 1. «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների  ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան խճուղի 12.2 կիլոմետրի աջակողմյան հատվածում (407.05 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն  (Թույլտվություն N 115 կցվում է): 2. «ԿԱՄՕՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231048 հաշվեհամարին վճարել 114 750 (հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր հիսուն) դրամ՝ տեղական տուրք։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |