|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունիսի 2023 թվականի N 2218 |
«ԼԱԳԱՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 191-Ն և 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԼԱԳԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2023 թվականի հունիսի 07-ի N Տ-969). 1. «ԼԱԳԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2023 թվականի հունիսի 01-ից մինչև սեպտեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3/1/1 հասցեում (288.8 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 143 կցվում է): 2. «ԼԱԳԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 25 500 (քսանհինգ հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԼԱԳԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|