Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ «394Ե-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 727 000 (յոթ հարյուր քսանյոթ հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սարգիս Սանեյանի ընտանիքը 1989 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենքի թիվ 45 բնակարանում, հիմք ընդունելով Սարգիս Սանեյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի դեկտեմբերի 08-ի N Ք-8149), Աբովյանի քաղաքային համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2023 թվականի դեկտեմբերի 1-ի N 08042015-07-0012 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 16 շենքի թիվ 45/2 բնակարանի (հատակագիծը կցվում է) երկու սենյակները (թիվ 3 և 4) և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսը (թիվ 1, 6, 7, 9 և 10)` 33.49 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ուղղակի վաճառքով` 727 000 (յոթ հարյուր քսանյոթ հազար) դրամով, օտարել Սարգիս և Արամայիս Սանեյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) քաղաքապետարանի 900105201777 հաշվեհամարին 727 000 (յոթ հարյուր քսանյոթ հազար) դրամ` բնակարանի երկու սենյակների և ընդհանուր օգտագործման բաժանմունքների կեսի գինը, 2) քաղաքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |