Համաձայն Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի 04-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերը համարվում են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, հաշվի առնելով «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 30-ի N Տ-1388), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 3-ի N 03042025-07-0200 վկայական) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 9/11 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը՝ կառուցապատման իրավունքով, գովազդային վահանակ կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 5 (հինգ) տարի ժամկետով, տարեկան 20 000 (քսան հազար) դրամ վճարով (ենթակա է վճարման համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) տրամադրել «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ 2. Նախագծման թույլտվություն ստանալու, նախագիծ մշակելու, շինարարության թույլտվություն ստանալու դիմումներ ներկայացնելու համար սահմանվում է վեցամսյա ժամկետ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։ 3. «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ hամայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեների տրամադրման ծառայության վճար։ 4. Սույն որոշումից ծագող իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՊԱՉԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |