Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը և շվաքարանը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Գևորգ Ջամալյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբեր 22-ի N Ք-7665). 1. Գևորգ Հրաչիկի Ջամալյանին և Արփինե Միշայի Զաքարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2005 թվականի մայիսի 20-ի N 1452820 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամաս թիվ 56 հասցեում գտնվող 523.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 370.4 քառակուսի մետր արտաքին, 301.4 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 13.3 քառակուսի մետր արտաքին, 12.60 քառակուսի մետր ներքին մակերեսով շվաքարանը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 20236LDUJF): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված բնակելի տան և շվաքարանի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 888 650 (ութ հարյուր ութսունութ հազար վեց հարյուր հիսուն) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |