Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 30-ի արտահերթ ութերորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) «Աբովյան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին. 2) «Խմելու ջրի խնայողություն՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման միջոցով» ծրագրին Աբովյան համայնքի մասնակցելուն և համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին. 3) «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված հողատարածքների կառուցապատման պայմանագրերում փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |