Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 221
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է`
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 20-ի իններորդ նստաշրջանի հերթական երրորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) 2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին.
2) 2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին.
3)2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարի նոր տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին.
4) 2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին.
5) Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 05-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության «Մարդկային կապիտալի զարգացում» ծրագրի շրջանակներում Արամուս և Բալահովիտ գյուղերի նորակառույց մանկապարտեզների համար ձեռք բերված գույքն Աբովյան համայնքի հաշվեկշռում ընդգրկելու մասին.
7) «ԱՐՔԱՐԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
8) «ՆՈՐԴԻՔ ՄԱՅՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
9) «ՌԵԱԼ ՍԹՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
10) «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
11) Նարեկ Մարգարյանի կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
12) Արմեն Ավթանդիլյանի կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին.
13) Հողատարածքների վարձակալության պայմանագրերում փոփոխություններ կատարելումասին.
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով տրամադրելուն համաձայնություն տալու մասին.
15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Մայակովսկի գյուղի 8-րդ փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող հողամասը Սիլվա Տիգրանյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
16) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 10/5 հասցեում գտնվող հողամասը Գեղամ Գալստյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
17) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 209-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
18) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 71/8 հասցեում գտնվող հողամասը «ՆԵՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
19) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 63/9 հասցեում գտնվող հողամասը Գառնիկ Մանուկյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
20) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Պիոներական փողոցի թիվ 1/24 հասցեում գտնվող հողամասը Անահիտ Գրիգորյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 18/16 հասցեում գտնվող հողամասը Սուսաննա Գրիգորյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամասի թիվ 126/2 հասցեում գտնվող հողամասը Մուրադ Մկրտչյանին և Գայանե Մինասյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
23) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 88/1 հասցեում գտնվող հողամասը Սամվել Հովակիմյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
24) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 4/1 հասցեում գտնվող հողամասն Արմեն Իսպիրյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.
25) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի Պտղնի-2 այգետարածքի 23-Ա թաղամասի 12/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ձեռքբերման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով Նաիրա Վիրաբյանին օտարելու մասին.
26) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող 801.8 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
27) Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող 1233.6 քառակուսի մետր մակերեսով հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին.
28) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող փողոցն անվանակոչելու մասին.
29) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
30) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner