|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2024 թվականի N 4153 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՏԻՍԻ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 103 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, N 199-Ն և N 217-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 02-ի N 7 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2010 թվականի օգոստոսի 24-ի N 2708440 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 2-րդ թաղամասի թիվ 103 հասցեում գտնվող 400.0 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Վահան Սերժիկի Մնացականյանին։ 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս, գտնվում է տարածագնահատման 10-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 6834.3 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք) դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս: 3. Վահան Սերժիկի Մնացականյանը պարտավոր է. 1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 11 137 500 (տասնմեկ միլիոն հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ` հողամասի գինը. 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` համայնքի տնօրինության ներքո գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վահան Սերժիկի Մնացականյանի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Սերժիկի Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(870.31 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|