|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 մարտի 2025 թվականի N 737 |
ՎԱՀԱԳՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2007 թվականի օգոստոսի 9-ի 1036-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշումների, հաշվի առնելով Վահագն Եղիազարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 19-ի N Ք-1007). 1. Վահագն Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2025 թվականի հունվարի 20-ի N 20012025-07-0023 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 14/23 հասցեում գտնվող 55,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2․ Վահագն Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2020 թվականի մայիսի 18-ի N 19052020-07-0063 և 2025 թվականի հունվարի 20-ի N 20012025-07-0023 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 14/18 և թիվ 14/23 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 07-ին կազմված հողամասի միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Երիտասարդական փողոց, 14/18։ 3. Վահագն Եղիազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ և 10 580 (տասը հազար հինգ հարյուր ութսուն) դրամ համապատասխանաբար՝ հասցեի տրամադրման և հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայությունների վճարներ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահագն Եղիազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|