|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2023 թվականի N 1077 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 413 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2023 թվականի մարտի 15-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-15032023-07-0083 որոշումը, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի մարտի 17-ի N Ք-1320). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 10-ի «Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված մանկապարտեզի շենքը համայնքի սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» N 413 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝ 1) որոշման վերնագրում «ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ» բառերով. 2) որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասից ընդհանուր օգտագործման և բնակելի կառուցապատման հողամասերի գործառնական նշանակությունները համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողամասեր և տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Վերին Պտղնի, 1-ին փողոց, 2 մանկապարտեզ։»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|