Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օժանդակ շինությունը, մառանը, տնտեսական շինությունը, ծածկերը, պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արարատ Մուրադյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Ք-498). 1. Արարատ Գիգոլի Մուրադյանին և Կարինե Ալբերտի Նավասարդյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2004 թվականի հունիսի 18-ի N 1348962 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 1-ին այգետարածքի 15-րդ թաղամասի թիվ 20 հասցեում գտնվող 700.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 109.8 քառակուսի մետր արտաքին և 85.65 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը, 31.7 քառակուսի մետր արտաքին և 27.4 ներքին մակերեսով մառանը, 2.7 քառակուսի մետր արտաքին և 1.90 քառակուսի մետր ներքին մակերեսով տնտեսական շինությունը, 22.5 քառակուսի մետր մակերեսով ծածկերը և 8.0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 20233RSNX6) : 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված օժանդակ շինության, մառանի, տնտեսական շինության, ծածկերի և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 292 274 (երկու հարյուր իննսուներկու հազար երկու հարյուր յոթանասունչորս) դրամ, հակառակ դեպքում՝ սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |