Այսօր: Կիրակի, 7 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 2-ՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 6/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ «ԱՐՄԵՆԻԱ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, ենթակետերի և 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և N 199-Ն որոշումների և հիմք ընդունելով «ԱՐՄԵՆԻԱ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի լիազորած անձ Աշոտ Բոչոլյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 04-ի N Տ-1325)  Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. «ԱՐՄԵՆԻԱ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մարտ 26-ի N 10062024-07-0152, N 10062024-07-0082 և 2024 թվականի մայիսի 27-ի վկայականներ) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 6/2/1, թիվ 7 և թիվ 6 հասցեներում գտնվող 07-002-0103-0168, 07-002-0103-0233 և 07-002-0103-0149 կադաստրային ծածկագրերով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտներ 5,49185 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի հունիսի 31-ի N 10062024-07-0251 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 6/3 հասցեում գտնվող 07-002-0103-0239 կադաստրային ծածկագրով 0.21056 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործմանև այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտներ հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0103-0168, 07-002-0103-0233 և 07-002-0103-0149 կադաստրային ծածկագրերով հողամասերի սեփականատեր «ԱՐՄԵՆԻԱ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին։
2. «ԱՐՄԵՆԻԱ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ն պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 9 352 654 (ինը միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր հիսունչորս) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար.
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «ԱՐՄԵՆԻԱ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՄԵՆԻԱ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner