|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2025 թվականի N 4466 |
ԶՈՅԱ ԴԱՎՈՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՓԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Զոյա Դավոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N Ք-6771). 1. Զոյա Դավոյանին և Արփինե Թորոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 08-ի N 08082023-07-0187 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 3-րդ փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Զ. Բաբասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 132.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 3-րդ փողոց, 10, 146.44 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 3-րդ փողոց, 10/1։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|