Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 01-ի N Ք-5758). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղում գտնվող 07-011-0095-0080 կադաստրային ծածկագրերով հողամասերից 70.4 քառակուսի մետր մակերեսով հողամասի հատակագիծը (կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Վ. Նիկողոսյան փողոց, 9/2։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |