Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 4151
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2024 թվականի N 4151

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 8-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 5-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 29 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների,  «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի  22-28-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի  դեկտեմբերի 22-ի N 198-Ն, N 199-Ն և N 217-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 02-ի N 5 արձանագրությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի մայիսի 10-ի N 10052024-07-0241 վկայական)  Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 5-րդ թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 494.0 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Սարգիս Շահենի Այդինյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 10-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 6834.3 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք դրամ է, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս:
3. Սարգիս Շահենի Այդինյանը պարտավոր է.
1) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 11 492 000 (տասնմեկ միլիոն չորս հարյուր իննսուներկու հազար) դրամ` հողամասի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` համայնքի տնօրինության ներքո գտնվող հողերը հատկացնելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սարգիս Շահենի Այդինյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Շահենի Այդինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(725.63 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 42

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner